ԵՄ-ը և Հարավային Ամերիկայի երկրները առևտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո
Եվրամիությունը եւ հարավամերիկյան Մերկոսուր դաշինքը առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո, տեղեկացնում է Independent-ը։
Երկու դաշինքներն ուժեղացրել են իրենց ջանքերը համաձայնագրի կնքման հարցում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, որոնք դրդել են ԵՄ-ին դադարեցնել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ եւ փնտրել այլընտրանքային առեւտրային դաշնակիցներ, գրում է պարբերականը։
Ըստ համաձայնագրի՝ ձեռք է բերվել ազատ առեւտրի համաձայնություն Մերկոսուրի անդամ երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի եւ Ուրուգվայի ու Կանադայի միջեւ, ինչպես նաեւ գործարք է կնքվել Ճապոնիայի եւ Մեքսիկայի միջեւ։
Ներկա պահին ԵՄ-ը Մերկոսուր դաշինքի ամենախոշոր եւ ներդրումային գործընկերն է եւ երկրորդ խոշոր գործընկերն ապրանքների առեւտրում։