Սի Ծինփինը՝ Թրամփի հետ համագործակցության ռիսկերի և շահերի մասին
Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը հայտարարել է, որ համագործակցությունը և առճակատումն ազդում են երկու կողմի վրա, հաղորդում է Ռիա Նովոստի-ն։
Սի Ծինփինի խոսքով՝ ամերիկյան և չինական կողմերը երկուստեք շահում և պարտվում են համագործակցությունից ու դրա ձախողումից։
Նա ընդգծել է, որ համագործակցություն ու երկխոսությունն առճակատումից ավելի լավ են։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ ԱՄՆ և Չինաստանի նախագահները որոշել են վերսկսել առևտրային բանակցությունները բանակցությունները հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա: