Իրանը պաշտոնական բողոք է հղել ՄԱԿ ԱԽ՝ ամերիկյան դրոնի ներխուժման առիթով
Իրանը պաշտոնական բողոք է հղել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ Իրանի օդային տարածք ամերիկյան դրոնի ներխուժման կապակցությամբ, տեղեկացնում է Tasnim-ը։
«Իրանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հղել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ եւ կազմակերպության նախագահին (Մանսուր ալ Օթայբիին) այն բանից հետո, երբ ԱՄՆ անօդաչու սարքը խախտել է Իրանի օդային տարածքը եւ խփվել։ Նախարարությունը բողոք է ներկայացրել ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածով»,- գործակալությունը մեջբերել է Իրանի իրավական եւ միջազգային հարցերով փոխարտգործնախարար Գոլամ Հոսեյն Դեհկանիի խոսքերը։
«Բողոքում նշվում է, որ Իրանն իրավունք ունի պաշտպանելու իր ծովային սահմանները եւ դիմակայելու ցանկացած խախտման նման գործողությունների կրկնվելու դեպքում։ Ամերիկյան կողմը հայտարարում է, որ դրոնը չի ներխուժել Իրանի օդային տարածք։ Միեւնույն ժամանակ, նրանք չեն կարող հաստատել նման հայտարարությունը, որովհետեւ այն խփվել է Իրանի տարածքում»,- ավելացրել է նա Press TV-ի հարցազրույցում։
Հունիսի 20-ին իրանական զինված ուժերը խփել են ամերիկյան ВМС RQ-4 անօդաչու հետախուզական թռչող սարք, ինչից հետո ԱՄՆ-ը, համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների, ռազմական գործողություն է պատրաստել, որով նախատեսվում էր կետային հարվածներ հասցնել երեք օբյեկտների Իրանի տարածքում։ ԱՄՆ նախագահի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ գործողությունն սկսելուց 10 րոպե առաջ նա հրամայել է չիրականացնել այն՝ անհամամասնական համարելով Թհրանի գործողությունները։