Թուրքիայի կողմից Ս-400-ների գնման իրավիճակի հետ կապված՝ տարբերակներ ենք դիտարկում. Թրամփ
Ս-400-ների գնման հետ կապված իրավիճակը «բարդ» է, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք քննարկում ենք դա,- ասել է Թրամփը։- Դա բարդ իրավիճակ է»։
«Դա, իհարկե, խնդիր է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի պաշտպանական մատակարարումների խնդրի լուծման տարբերակներ է փնտրում։
«Մենք տարբերակներ ենք դիտարկում»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Թուրքիան չի ստանա ամերիկյան ռազմական F-35 ինքնաթիռներ, եթե գնի ռուսական Ս-400 ԶՀՀ-ներ։ Թուրքիան քանիցս հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերել Ս-400-ներ։ Առաջին համալիրները Անկարան կստանա արդեն հուլիսին։