ԱՄՆ և Չինաստանի նախագահները որոշել են վերսկսել առևտրային բանակցությունները
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օսակայում G20-ի շրջանակում հանդիպման ընթացքում որոշել են վերսկսել առևտրային բանակցությունները հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա, տեղեկացնում է Xinhua-ն։
Թրամփն ասել է, որ նոր տուրքեր չի մտցնի չինական արտահանման վրա։
Ինչպես նշում է չինական գործակալությունը, երկու երկրների տնտեսական և առևտրային բանակցություններով զբաղվող թիմերը կքննարկեն կոնկրետ հարցեր։