Գերմանիան և Նիդեռլանդները կստեղծեն աշխարհում առաջին ռազմական միասնական ինտերնետը
Գերմանիայի և Նիդեռլանդների կառավարությունները աշխարհում առաջին միասնական ռազմական ինտերնետի ստեղծման համաձայնագիր են ստորագրել, տեղեկացնում է ZDNet-ը։
Փաստաթուղթը ստորագրվել է չորեքշաբթի Բրյուսելում, ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։
Նոր ռազմական ինտերնետը ստացել է Tactical Edge Networking կամ TEN անվանումը։
Սա առջին դեպքն է, երբ երկու երկրներ միավորում են իրենց ռազմական ցանցերը, և այս նախագիծը դիտարկվում է որպես թեստ ապագայում ՆԱՏՕ մյուս անդամ երկրների ցանցերի միավորման համար։
Այս վիթխարի ծրագրի հիմնական նպատակը ռազմական ցանցերի փոխանակման հնարավորությունն է, որպեսզի նոր և կատարելագործված միասնական չափորոշիչները կարողանան մշակվել և կիրառվելՆԱՏՕ բոլոր երկրներում։
TEN-ի կենտրոնակայանը գտնվելու է գերմանական Կոբլենցում։ Բացի այդ, կստեղծվի նախագծման և Բերնարդի զորամասերի նախատիպերի կենտրոն հոլանդական Ամերսֆորտում։
Սկզբնական շրջանում TEN-ը կմիավորի հաղորդակցությունները գերմանական բանակի ցամաքային գործողությունների (Բունդեսվեր, D-LBO) և Նիդեռլանդների պաշտպանության նախարարության «Foxtrot» մարտավարական ծրագրային հաղորդակցության միջև։