Հանրապետականները արգելափակել են նախագահի լիազորությունները սահմանափակելու մասին նախագիծը․ ԱՄՆ
ԱՄՆ-ի սենատում հանրապետականների մեծամասնությունն արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը առանց Կոնգրեսի հաստատման Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար, որի մասին վկայում են սենատում քվեարկության տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ է 100 ձայնից 60 կողմ: Ներկայումս դեմ են քվեարկել արդեն 41 սենատոր, կողմ՝ 45: Քվեարկությունն ուղիղ հեռարձակվում է C-Span ինտերնետ կայքում:
Օրինագծի հարցով սենատի նիստը մեկնարկել էր առավոտյան ժամը 5-ին եւ, չնայած քվեարկությունը դեռ շարունակվում է, ակնհայտ է, որ նախաձեռնությունն արդեն իսկ չի հավաքում անհրաժեշտ ձայներն այն ընդունելու համար: Կոնգրեսի ներկայիս կազմում հանրապետականները մեծամասնություն են կազմում. նրանց պատկանում է 100 մանդատից 53-ը, 45 մանդատը դեմոկրատներինն է, եւս 2 սենատոր անկախ են:
Օրինագծի համահեղինակներից մեկը՝ սենատոր Թիմ Քեյնը համարում է, որ անհրաժեշտ է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորություններն առանց Կոնգրեսի հաստատման Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու առումով: