Ադրբեջանում կալանավորվել է ընդդիմության առաջնորդներից մեկը
Դատարանի որոշմամբ կալանավորվել է Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին:
haqqin.az-ը հայտնում է, որ նրան մեղսագրվում է «հանրային դժգոհության արհեստական ստեղծման, բողոքի շարժում ձեւավորելու եւ հասարակական կայունությունը խախտելու փորձի» արարք:
«Ալի Քերիմլին փորձել է տարբեր կոչեր բարձրաձայնել «բարեգործական մարաթոնի» անվան տակ՝ իբր տուգանված անձանց օգնություն ցույց տալու համար, որոնք կոպտորեն խախտել են հասարակական կարգը, չեն հետեւել օրենսդրության պահանջներին եւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն են ցույց տվել ու այլ իրավախախտումներ են կատարել»,- հայտնում է պարբերականը: