Գերմանիայի և Իրանի միջև առևտուրը փլուզվել է ամերիկյան պատժամիջոցների պատճառով
Ամերիկյան պատժամիջոցները փլուզել են Գերմանիայի և Իրանի միջև առևտուրը, համաձայն Funke մեդիա-խմբի թերթերի հրապարակած տվյալների, ինչը հաստատում է Իրանի հավաստումներն առ այն, որ Եվրոպան չի կարող օգնել պահպանել միջուկային համաձայնագիրը, տեղեկացնում է Reuters-ը։
Գերմանիայի Առևտրային պալատի տվյալները ցույց են տվել, որ առևտրի ծավալներն Իրանի և Եվրոպայի խոշորագույն տնտեսության միջև կրճատվել են 49 տոկոսով տարվա առաջին չորս ամիսներին՝ 2018-ի նույն ժամանակամիջոցի համեմատ, ընդ որում՝ ծավալները մշտապես նվազել են։
Մինչև 529 մլն եվրո ընդհանուր ծավալի նվազումը ցույց է տալիս պատժամիջոցների ազդեցությունը, որոնք մտցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը, և որոնք պատժում են այն ընկերություններին, որոնք բիզնես են վարում Իրանի հետ՝ զրկելով նրանց ԱՄՆ շուկայի հասանելիությունից։
Առևտրային պալատի ներկայացուցիչ Դագմար ֆոն Բոնշթեյնի խոսքով՝ գերմանական մոտ 60 ընկերություն դեռեւս բիզնես է վարում Իրանի հետ, բայց նրանք դեռևս աշխատում են միայն տեղի անձնակազմի հետ։
Եվրոպական երկրները փորձել են փրկել գործարքը՝ պահպանելով որոշ տնտեսական շահ, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին։ Առայժմ նրանք անհաջողություն են կրել. Իրանը զգալիորեն փակ է նավթային շուկաների առջև, իսկ խոշոր եվրոպական ընկերությունները չեղարկում են ներդրումները։
Վերջին տվյալները, որոնք վկայում են այն մասին, որ Գերմանիայի արտահանումն Իրան կրճատվել է 49 տոկոսով, հաստատում են Իրանի պահանջները, որ Եվրոպայի ջանքերը չափազանց թույլ են, որպեսզի Թեհրանը շարունակի պահպանել համաձայնագիրը։