ԱՄՆ-ն դոլարը որպես զենք է օգտագործում. Աբբաս Արագչի
ԱՄՆ-ն դոլարը որպես զենք է օգտագործում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբբաս Արագչին, հաղորդում է Mehr-ը:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել դիմակայել ԱՄՆ սխալ քաղաքականությանը, որը կայանում է անկախ կառավարությունների դեմ դոլարը որպես զենք օգտագործելու մեջ:
Արագչին միջազգային հանրությանը կոչ է արել դիմակայել ԱՄՆ միակողմանի գործողություններին եւ ընդգծել, որ ԱՄՆ կործանարար պահվածքը եւ տնտեսական ահաբեկչությունը պետք է դադարեցվի:
«ՄԱԿ ԱԽ բանաձեւի խախտմամբ եւ իր անօրինական եւ միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ ԱՄՆ-ն վտանգում է տարածաշրջանում դիվանագիտության միակ ձեռքբերումը», - ասել է նա Վիեննայում «Միակողմանի հարկադրական միջոցների եւ դրանց հետեւանքների մասին միջազգային սեմինարին», որը կազմակերպվել է Իրանի, Կուբայի եւ Վենեսուելայի քաղաքական առաքելությունների նախաձեռնությամբ: