Պատգամավորները նախատեսում են հավաստել ՀՀ Անշարժ գույքի կադաստրի բոլոր փաստաթղթերը հատուկ կոդով
Համաձայն օրինագծերի ներկայացված փաթեթի, Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի բոլոր փաստաթղթերը կհավաստվեն ոչ թե կնիքով, այլ հատուկ կոդով՝ ինքնավար կերպով։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, հունիսի 28-ին ասաց Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի, ում ինչ-որ պատճառով հարկավոր է հավաստիանալ այս կամ այն փաստաթղթի վավերության մասին, կկարողանա անխոչընդոտ մտնել Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային էջ եւ ճշտել անհրաժեշտ եւ հետաքրքրող ամբողջ տեղեկությունը։ Դա, նրա կարծիքով, թույլ կտա էապես հեշտացնել քաղաքացիների կյանքը, քանի որ համապատասխանում է այն քաղաքականությանը, որին որոշել է հավատարիմ մնալ կառավարությունը։ Պետրոսյանն ասել է, որ եթե մինչ այդ քաղաքացիները ստիպված էին երկու անգամ այցելել Կադաստրի կոմիտե հայտարարություն տալու եւ փաստաթղթեր ստանալու համար, ապա հիմա բավական է միայն մեկ այցելությունը։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը, քաղաքացիներն, այնուամենայնիվ, մի շարք դեպքերում ստիպված են լինելու այցելել իր ղեկավարած կառույց։ «Խոսքը անշարժ գույքի ձեռքբերման մասին, ինչպես նաեւ օտարման։ Այս դեպքերում քաղաքացիները, այնուամենայնիվ, պետք է ժամանակ տրամադրեն եւ այցելեն Կադաստրի կոմիտե»,- ասել է նա։ Երկրորդ փոփոխությունը, Պետրոսյանի խոսքով, վերաբերում է հնացած նմուշի վկայականներին եւ սերտիֆիկատներին, որոնք թարմացման կարիք ունեն։ Նա պարզաբանել է, որ հիմա, փոփոխություններ կատարելուց հետո, Կադաստրի կոմիտեում էլեկտրոնային ճանապարհով կտրամադրվեն նոր վկայականներ եւ սերտիֆիկատներ՝ աստիճանաբար շրջանառությունից հանելով հները։