Օսակայում մեկնարկել է Պուտինի և Թրամփի հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենք քննարկելու բան ունեն: «Մենք խոսելու բան ունենք, բոլոր թեմաները նշանակալի են»,- ասել է Պուտինը՝ G20 գագաթնաժողովի «շրջանակում» բացելով Թրամփի հետ հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել առեւտրի եւ զինաթափման հարցերը: «Մենք շատ հետաքրքիր բանավեճ կունենանք, որը կներառի այնպիսի հարցեր, ինչպես առեւտուրը, կոմերցիան, զինաթափման հարցերը, հովանավորչության թեման, այլ բազմապիսի հարցեր»,- ասել է ամերիկացի առաջնորդը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպման գերազանց արդյունքների հույս ունի: «Կարծում եմ, որ այս հանդիպման արդյունքները գերազանց կլինեն»,- ասել է Թրամփը: