Թուրքիայում ինֆլացիան աճելու է, լիրան՝ արժեզրկվելու. Կարո Փայլան
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ծանր վիճակին։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Երբ իշխանության ռեսուրսները վերջանում են, սկսում են փող տպել։ Պարոն փեսան (Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաք) Կենտրոնական բանկից պահուստային 40 մլրդ լիրան ուղղելու է բյուջեին։ Այս քայլով 40 մլրդ լիրա է տպվելու, որի հետեւանքով ինֆլացիան աճելու է, լիրան ավելի է արժեզրկվելու»։