Առանց չափազանցնելու կասեմ, որ դրա մասին միշտ մտածում եմ. Պուտինը՝ իր հաջորդողի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ նախագահի ընտրության սկզբունքն առավել ժողովրդավարական է, քան Մեծ Բրիտանիայում: Նա վստահեցրել է, որ երկրի ապագա նախագահին կընտրի ժողովուրդը: Նրա խոսքով՝ ինքը միշտ մտածում է իր հաջորդողի մասին:
«Առանց չափազանցնելու կասեմ, որ դրա մասին միշտ մտածում եմ՝ սկսած 2000 թվականից»,- ասել է Պուտինը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդ որում, Պուտինն ընդգծել է.
«Իրավիճակը փոխվում է, փոխվում են մարդկանց հանդեպ որոշակի պահանջները: Եվ առանց ծամածռության եւ չափազանցնելու ասեմ, որ վերջին հաշվով որոշում պետք է ընդունի Ռուսաստանի ժողովուրդը: Ինչ էլ որ անի գործող նախագահը, ում էլ որ ներկայացնի, վերջին խոսքը ժողովրդինն է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացունը»: