Հայաստանում լաբորատորիա չկա, որը կկարողանար արտադրանքի այս կամ այն տեսակի վերաբերյալ հարցմանը վերջնական պատասխան տալ. Գեորգի Ավետիսյան
Հայաստանում լաբորատորիա չկա, որը կկարողանար արտադրանքի այս կամ այն տեսակի վերաբերյալ հարցմանը վերջնական պատասխան տալ: Հունիսի 27-ին ԱԺ-ում Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող «Կաթի շուկայում ընթացիկ վիճակի մասին» թեմայով աշխատանքային բանավեճի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ այս ոլորտում այդ տեսակի լաբորատորիաները կատարում են «Սահմանադրական դատարանի» դեր, եւ Հայաստանում դրանք չկան: Նա հայտնեց, որ նախկինում երկրի տարածքում նման կարգի լաբորատորիաներ ստեղծելու փորձեր ձեռնարկվել են, սակայն դրանք անարդյունք են ավարտվել:
Ավետիսյանը միաժամանակ շեշտեց, որ Հայաստանում գործում են միայն 2 հետազոտական լաբորատորիաներ, եւ դրանց մասնագիտական գործունեությունը ոչ մեկի մոտ կասկածներ չպետք է հարուցի, քանի որ դրանք հավատարմագրված են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում: