Լուսավոր, մութ հոգիներ. արդյո՞ք դրանք գոյություն ունեն
Լինում են պահեր, երբ մարդիկ` հաղթահարելով ինչ-որ փորձություն կամ կորցնելով հարազատ մարդկանց, լսում են ձայներ: Սխալ է կարծել, որ այդպիսի մարդիկ ունեն հոգեկան շեղումներ: Գիտնականները դա բացատրում են մարդու և հոգիների հետ կապով: Դա չպետք է խառնել ներքին ձայնի հետ: Հնագույն ժամանակներում շատ էին խոսում հոգիների գոյության մասին: Դրանք մեկնաբանում էին տարբեր կերպ:
Սովորաբար, առանձնացնում են 3 տեսակի հոգի` լուսավոր, մութ և շողք: Լուսավորը համարվում են բարի հոգիները, որոնք մարդկանց չեն վախեցնում, իսկ մութ հոգիները համարվում են չար հոգիները, որոնք իսկապես մարդկանց կարող են խելագարության հասցնել: Ինչ վերաբերվում է շողք հոգիներին, ապա դրանք կարող էին ունենալ և բարի և չար նպատակներ:
Այս տարանջատումը հին ժամանակներից է գալից, սակայն մինչ այժմ գիտնականները բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարում: