Եվրոպայի խորհրդի նոր քարտուղար դարձավ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի մասնակիցները Խորվաթիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մարիա Պեյչովիչ-Բուրիչին ընտրեցին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, չորեքշաբթի տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Քվեարկությանը մասնակցեց 274 խորհրդարանական։ Այդպիսով, ձայների բացարձակ մեծամասնություն՝ 135։ Պեյչինովիչ-Բուրիչը հավաքեց 159, Դիդյե Ռեյնդերսը՝ 105 ձայն։ Ուստի նա (Պեյչինովիչ-Բուրիչը) ընտրվում է ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում հինգ տարով, մինչև 2024 թվականը»,- ասաց ԵԽԽՎ նախագահը։
«Կարևոր է ամրապնդել երկխոսությունը ԵԽԽՎ-ի և ԵԽ Նախարարների կոմիտեի միջև, ամրապնդել երկխոսությունը մեր անդամ պետությունների միջև։ Ես կաշխատեմ այդ ուղղությամբ,- ասել է Պեյչինովիչ-Բուրիչը խորհրդարանականներին։- Ես հույս ունեմ ձեր աջակցությանն իմ մանդատի գործողության ընթացքում։ Հույս ունեմ, որ այդ ընթացքում մենք կկարողանանք միասին աշխատել, որպեսզի ամրապնդենք մեր կազմակերպությունն ու հասնենք խաղաղության և բարեկեցության մեր քաղաքացիների համար»։
Նոր գլխավոր քարտուղարի մանդատը գործողության մեջ կմտնի 2019 թվականի աշնանից։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Թյորբոռն Յագլանդը։ Նա գլխավորում է Եվրոպայի խորհուրդը 2009 թվականից (վերընտրվել է 2014 թվականին)։