Գլխավոր խնդիրը տղային ողջ առողջ վերադարձնելն է. ռազմական փորձագետ
Ակնհայտ է, որ Ադրբեջանը պարբերաբար քաղաքական, քարոզչական նկատառումներով սրում է իրավիճակը սահմանի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով` սահմանագծին ադրբեջանցիների ակտիվությունը սովորաբար համընկնում է տարածաշրջան ԱՄՆ-ի պաշտոնյայի այցելությամբ, իսկ այս անգամ այն պայմանավորված է նաև հոկտեմբերին Ադրբեջանում նախանշված նախագահական ընտրություններով։ Նրա խոսքով` այդպիսով Բաքուն փորձում է պատերազմական իրավիճակի տպավորություն ստեղծել:
Ռազմական փորձագետը հանդիպման ժամանակ անդրաձարձավ նաև ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին և նշեց, որ հիմա գերխնդիրը տղային ողջ ու առողջ վերադարձնելն է: