Եվրոպան Իրանին կոչ է անում պահպանել միջուկային համաձայնագիրը
Եվրոպական պետություններն Իրանին կոչ են անում պահպանել միջուկային համաձայնագիրը՝ ընդծգելով, որ «չկա առավել հուսալի եւ խաղաղ այլընտրանք», հաղորդում է Reuters-ը:
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը միջուկային համաձայնագիր է, որն աշխատում է եւ իրականացնում է իր առաջ դրված խնդիրները: Չկա առավել հուսալի եւ խաղաղ այլընտրանք»,- հայտարարել է ԵՄ-ում ՄԱԿ-ի դեսպան Ժոաո Վալե դե Ալմեյդան ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ժամանակ:
ՄԱԿ-ի քաղաքական բաժնի ղեկավար Ռոզմարի ԴիԿառլոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ իրանական նավթ ներմուծող որոշ երկրների պատժամիջոցներից ազատելու հետաձգումը չերկարաձգելու որոշումը «կարող է խանգարել» միջուկային գործարքի իրականացմանը:
Նրա խոսքով՝ իր պարտավորությունների մի մասին դադարեցման մասին Իրանի հայտարարությունը նույնպես չի նպաստի համաձայնագրի պահպանմանը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելատրը զգուշացրել է, որ գործարք դադարեցումը կնշանակի «վտանգավոր քայլ եւ կհանգեցնի անորոշության ու տարածաշրջանում լուրջ հետեւանքների»:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան իր հերթին նշել է, որ Մոսկվան ցանկանում է, որ Իրանը մնա գործարքում, ինչպես նաեւ ԱՄՆ-ին մեղադրում ազդանշաններ ուղարկելու համար:
«Մենք լսում ենք պնդումներ, որ ոչ ոք Իրանի ռեժիմի փոփոխություն չի ցանկանում, սակայն, միեւնույն ժամանակ, տեսնում ենք ազդանշաններ ոչնչացման եւ նոր պատժամիջոցների սահմանման մասին: Նման ազդանշաններն անդառնալի իրավիճակի կարող են հանգեցնել»,- ասել է Նեբենզիան: