Կարճ շորտ, տոպ եւ սպորտային կոշիկներ. Իննա Խոջամիրյանի գրավիչ կերպարը
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Դերասանուհին նոր լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Իննան, որը «Էլենի օրագիրը 2» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, ջինսե կարճ շորտ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները եւ գեղեցիկ պայուսակը։ Մեկնաբանություններում հմայիչ դերասանուհին նշել է, որ լուսանկարն արվել է Մոսկվայում։
Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի եւ կանաչ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են ժամացույցը եւ սպիտակ սպորտային կոշիկները։