Ռուսաստանը կարող է արգելել Վրաստանից գինու ներմուծումը
«Ռոսպոտրեբնադզոր»-ը կարող է արգելել Վրաստանից գինու ներմուծումը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Պարբերականի տվյալներով՝ վրացական գինու որակի վերահսկողության խստացումը կարող է հանգեցնել ներկրման սահմանափակմանը։
Նշվում է, որ Վրաստանից գինին ռուսական ներկրման շուրջ 17 տոկոսն է կազմում։
Փորձագետների կարծիքով՝ այդպիսի միջոցառումները կհանգեցնեն վրացական գինու ապօրինի ներկրմանը։