Եվրոպան և Արևմուտքը լեգիտիմացնում է ժողովրդից զավթած իշխանությունը
Ֆիզիկական գենոցիդով, թե կենսաբանական գենոցիդով, միևնույն է, ունենք այն, ինչ ունենք: Այսօր այս մասին ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` ասոցացման պայմանագիրը երեք խնդիր է լուծում այսօրվա իշխանությունների համար. Եվրոպան և Արևմուտքը լեգիտիմացնում է ժողովրդից զավթած իշխանությունը: Մեկից մեկուկես միլիարդ եվրոյի խոստացած վարկային գումարներն են, որոնք իսկապես մեզ անհրաժեշտ են, քանի որ այսօր մեր գանձարանը դատարկ է: Այսինքն' այն, ինչ չեն խոստանում մեր ռուս գործընկերները: Օֆշորային գոտում գրանցված կապիտալի անձեռնմխելիության երաշխիքը: Ուստի այդ կապիտալի անձեռնմխելիությունը պահպանելու համար անհրաժեշտ է համագործակցել Արևմուտքի հետ:
Դավիթ Հակոբյանի խոսքով` ինքն «ընդդիմություն» բառն առաջին հերթին հերքում է. այսօր այդ բառն օգտագործելը տեղին չէ: Այսօր, նրա խոսքով`1918 թվականն ենք և գտնվում ենք դաշնակների ու Անտանտի սիլիբիլիում: