ԱՄՆ-ն կարող է դուրս գալ Ճապոնիայի հետ փոխգործակցության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագրից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է Ճապոնիայի հետ 1960 թվականին ստորագրված փոխգործակցության եւ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրից դուրս գալու մասին, հաղորդում է Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին:
Ըստ աղբյուրների, որոնք ցանկացել են անանուն մնալ, Թրամփն իր վստահված անձանց հայտնել է, որ այդ համաձայնագիրը անարդար է ԱՄՆ-ի համար: Նախագահի խոսքով, այն միակողմանի է, քանի որ նախատեսում է ԱՄՆ-ի աջակցությունը Ճապոնիային զինված հարձակման դեպքում, սակայն չի պարտավորեցնում Ճապոնիայի զինված ուժերին ԱՄՆ-ին օգնության հասնել:
Ըստ աղբյուրների, թեեւ Թրամփը դեռեւս որեւէ քայլ չի ձեռնարկել համաձայնագրից դուրս գալու համար, նման քայլը շատ հավանական է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պայմանագիրը կնքվել է 1960 թվականին ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ, այն փոխարինել է 1951 թ. ստորագրված համաձայնագրին: