Ռուսաստանն ազդեցություն չի ունեցել Facebook-ի միջոցով բրեքզիթի քվեարկության ընթացքի վրա
Մեծ Բրիտանիայի վարչպետի նախկին տեղակալ եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Նիք Կլեգը, որն անցած տարվանից ղեկավարում է Facebook ընկերության գլոբալ ռազմավարությունը, հայտարարել է, որ որեւէ ապացույց չկա, որ Ռուսաստանն ազդեցություն է ունեցել Facebook-ի միջոցով բրեքզիթի քվեարկության ընթացքի վրա:
BBC-ին տված հարցազրույցում Կլեգը նշել է, որ ընկերությունը մանրամասն վերլուծել է տվյալների բազան եւ որեւէ նշան չի հայտնաբերել, որ որեւէ արտաքին ուժ փորձել է ազդել քվեարկության արդյունքների վրա:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայում եվրոսկեպտիցիզմը խորը արմատներ ունի, այդ իսկ պատճառով բրեքզիթի հարցով բրիտանացիների որոշումը զարմանալի չէ: