ԱՄՆ-ը տնտեսապես շահագրգռված չէ Հորմուզի նեղուցի պահպանության հարցում
ԱՄՆ-ը տնտեսապես շահագրգռված չէ Հորմուզի նեղուցի պահպանության հարցում: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հորմուզի նեղուցով համաշխարհային շուկա է փոխանցվում մերձարեւելյան նավթի մեծ մասը:
ԱՄՆ-Իրան լարվածության աճի ֆոնին Թրամփը հայտարարել է, որ այդ շրջանում իրենց նավթային լցանավերի պահպանությամբ պետք է զբաղվեն Չինաստանը, Ճապոնիան եւ այլ երկրներ, որոնք կախում ունեն մերձարեւելյան նավթից:
ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության նպատակն Իրանին միջուկային զենք ստանալն արգելելն ու ահաբեկչության հովանավորման դադարեցումն է:
«Չինաստանը Հորմուզի նեղուցով ստանում է նավթի 91%-ը, Ճապոնիան՝ 62%-ը, եւ դրանց թվում են շատ այլ երկրներ: Մենք ապահովում ենք այլ երկրների համար նավագնացության ճանապարհները՝ զրոյական փոխհատուցման դիմաց: Այդ բոլոր երկրները պետք է պաշտպանեն իրենց նավերն այս երթուղում, որը միշտ էլ վտանգավոր է եղել: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջը պարզ է՝ ոչ մի միջուկային սպառազինություն եւ ահաբեկչության հովանավորման դադարեցում»,- գրել է Թրամփը: