Ադելը՝ դերասանուհի
Բրիտանացի երգչուհի Ադելին «Գաղտնի ծառայություն» լրտեսական ֆիլմում դեր են առաջարկել: Ֆիլմի ռեժիսորը Մեթյու Վոնն է: Երգչուհին և ռեժիսորը չեն հերքել այդ լուրը: Ֆիլմում Ադելի հետ միասին նկարահանվելու են նաև Դևիդ Բեքհեմը, Էլթոն Ջոնը: «Գաղտնի ծառայություն» ֆիլմի նկարահանումները սկսվելու են այս տարի: Ֆիլմն էկրան կբարձրանա 2014 թ.-ին: Երգչուհի Ադելն, ով իր կարիերան սկսել է 2006 թ.-ից, ֆիլմում նկարահանվելու փորձ ունի: