Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխատանքի է հրավիրում երաժիշտների
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երիտասարդ, տաղանդավոր և
նպատակասլաց երաժիշտներին հրավիրում է դառնալու նվագախմբի մեծ
ընտանիքի անդամ:
Նվագախումբը մշտական աշխատանք է առաջարկում երիտասարդ երաժիշտներին՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը և մասնագիտական հնարավորությունների զարգացմանը:
Հայտարարվում է մրցույթ հետևյալ թափուր հաստիքների համար՝ ջութակահար՝ 3
տեղ (1-ին ջութակ՝ 1 տեղ, 2-րդ ջութակ՝ 2 տեղ), թավջութակահար՝ 1 տեղ,
կոնտրաբասահար՝ 1 տեղ, ֆլեյտահար՝ 1 տեղ, հոբոյահարների կոնցերտմայստեր՝
1 տեղ, հոբոյահար՝ 1 տեղ, կլարնետահար՝ 2 տեղ, շեփորահար՝ 1 տեղ,
տրոմբոնահար՝ 1 տեղ, հարվածային գործիքների երաժիշտ՝ 1 տեղ։
Մրցույթին կարող են մասնակցել ունկնդրման օրը 18 տարեկանը լրացած
երաժիշտները, որոնք ունեն համապատասխան բարձրագույն մասնագիտական
կրթություն՝ կոնսերվատորիայի դիպլոմ, նվագախմբում աշխատելու փորձ։
Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 15-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի հուլիսի 20, 22-ին:
Մրցույթի ծրագրին, մասնակցության պայմաններին և այլ տեղեկությունների կարող
եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հարցերի դեպքում՝ զանգահարել +374 10 58-14-71, +374 98 32-88-71
հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ հասցեին։