Նախկին կոնգրեսական Ջո Սեսթաքը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին
Նախկին կոնգրեսական եւ ՌԾՈՒ պաշտոնաթող ծովակալ Ջո Սեսթաքը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
«Շնորհակալություն, որ ժամանակ եք հատկացրել հասկանալու համար, թե ինչու եմ հայտարարում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու մասին... Ամերիկացիներին հիմա պետք է մեկը, որը նրանց առաջ պատասխանատու է, որը վեր է կանգնած իր անձնական շահերից, վեր կուսակցությունից, վեր ցանկացած հատուկ շահից, նախագահ, որն օժտված է գլոբալ փորձի խորությամբ, որպեսզի վերականգնի աշխարհում Ամերիկայի առաջնորդությունը եւ որպեսզի պաշտպանի մեր ամերիկյան երազանքը»,- նշված է Սեսթաքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա երկու գլխավոր նպատակ է համարում «կլիմայական փոփոխության արգելակումը» եւ «անարդարությունը վերացնելու» ձգտումը, որոնց բախվել է լիբերալ աշխարհը. «Չինաստանի կողմից 5G ցանցերի վերահսկողությունից մինչեւ ժողովրդավարական ընտրություններին ռուսական միջամտություն»:
Նա հավելել է, որ ծառայել է որպես ԱՄՆ կոնգրեսական Փենսիլվանիայից 2 ժամկետ ընտրվելով: Նշել է, որ իր թեկնածությունն առաջադրելու մասին մյուսներից ավելի ուշ է հայտարարել, քանի որ դստեր մոտ ուղեղի քաղցկեղը վերսկսվել է, եւ ինքը պետք է նրա կողքին լիներ: