Ամուսնությունը միշտ պետք է պայքարի այն հրեշի դեմ, որի անունն է սովորություն. Օնորե դե Բալզակ
Նա, ով փնտրում է միլլիոններ, շատ ուշ է դրանք գտնում, բայց միևնույն ժամանակ, ովքեր որ չեն փնտրում, երբեք էլ չեն գտնում․․․
Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսից մի քիչ ավելի գերադաս է (Friendships last when each friend thinks he has a slight superiority over the other.)։
Զգացմունքը հավասար է տաղանդի։ Զգացմունքը ըմբռնման մրցակիցն է, ինչպես գործողությունը՝ խոհականության հակադրությունը։ Հանճարեղ մարդու մտերիմը կարող է նրան հավասարվել սիրո և ըմբռնման օգնությամբ։
Ամուսնությունը միշտ պետք է պայքարի այն հրեշի դեմ, որի անունն է սովորություն:
Լավ գրված պատմական վեպերը արժեն պատմության լավագույն դասընթացներ:
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին, անառակ աղջիկներին ու գողերին:
Ցանկացած գիտության բանալին հարցական նշանն է:
Ոչ մի բան այնպես վատ չգիտենք, ինչպես այն, ինչ պիտի ամեն ոք իմանա՝ օրենքը: