Պատի՞ժ Իրանի դեմ վարած քաղաքականության համար. ԵՄ-ը ցանկանում է ստեղծել փոքր «Առևտրի համաշխարհային կազմակերպություն» առանց ԱՄՆ-ի
Եվրամիությունը մշակում է գործողությունների ծրագիր, եթե ԱՄՆ-ը շարունակի արգելափակել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքը, գրում է Welt am Sonntag թերթը՝ հղում կատարելով ԵՄ-ի եւ Գերմանիայի կառավարության ներքին փաստաթղթերին: Դրանցից հետեւում է, որ առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալսմթրյոմը եւ նրա գործընկերները քննարկում են մի շարք ԵՄ երկրների հետ ստեղծել ԱՀԿ-ից անկախ այլընտրանքային արբիտրաժային դատարան, հաղորդում է DW-ը:
Մասնավորապես, Եվրահանձնաժողովն արդեն բանակցություններ է վարում այդ մասին Կանադայի հետ, պարզաբանում է Welt am Sonntag-ը՝ նշելով, որ հաջողության դեպքում մշակված փաստաթուղթը կդառնա ուրիշ երկրների հետ համանման համաձայնագրերի օրինակ: Համաձայն փաստաթղթի նախագծի՝ առեւտրային վեճի կարգավորմամբ պետք է զբաղվի երեք մարդ, որոնց ԱՀԿ-ի գործադիր տնօրենը կընտրի կազմակերպության Վերաքննիչ մարմնի նախկին անդամների շարքից:
Եթե ԵՄ-ին իսկապես հաջողվի կնքել այդպիսի համաձայնագրեր մի շարք պետություններ հետ, դա կարող է հանգեցնել առանձին փոքր Առեւտրի համաշխարհային կազմակերպության, նշում է Welt am Sonntag-ը: Մինչդեռ Կանադայի հետ համաձայնագրի նախագծում մի քանի անգամ նշվում է, որ խոսքը միայն ժամանակավոր որոշման մասին է:
ԵՄ-ը խուսափում է միայն նրանից, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սահմանել էր տուգանային մաքսեր ԱՀԿ մի շարք գործընկեր երկրներից ներկրվող ապրանքների համար: Բացի այդ, Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ, որ կազմակերպության մյուս անդամները կարողանան ճանաչել առեւտրային այդպիսի արգելքները որպես անօրինական: Այդ նպատակով ԱՄՆ-ը խոչընդոտում է ԱՀԿ-ի Վերաքննիչ մարմնի նոր դատավորների նշանակումը, որում պետք է ներառվի 7 մարդ: Ներկայումս այն կազմված է 3 դատավորից, ընդ որում՝ նրանցից երկուսի լիազորությունների ժամկետը սպառվում է 2019 թվականի վերջում: Մարմինն իրավունք ունի որոշումներ կայացնել, եթե դրա կազմում ներառված է առնվազն 3 մարդ: