ԱՄՆ-ը որոշել է ուժեղացնել Իրանի մեկուսացումը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ամերիկյան կողմը կուժեղացնի Իրանի մեկուսացումն այնքան ժամանակ, մինչև վերջինս գնա բանակցությունների: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ» -ն:
Նրա խոսքերով՝ Իրանը պետք է վերջ տա «բռնություններին» և ԱՄՆ դիվանագիտությանը պատասխանի դիվանագիտությամբ։
Նա նաև ավելացրեց, որ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշումը կուժեղացվի:
Պոմպեոն ընդգծել է, որ իրանական իշխանությունները պետք է բանակցության գնան Միացյալ Նահանգների հետ: