Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար
Իրանի Պաշտպանության նախարարության տիեզերական արդյունաբերության կազմակերպության նախկին աշխատակիցը մահապատժի էր ենթարկվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար:
Ինչպես հաղորդում է Fars-ը, Ջալալ Հաջիզավարը մահապատժի էր ենթարկվել Արեւմտյան Թեհրանում գտնվող Ռաջայի Շահր բանտում, երբ նա դատապարտվել էր ռազմական դատարանի կողմից:
Նա հեռացվել էր աշխատանքից ինը տարի առաջ եւ խոստովանել, որ համագործակցել է ԿՀՎ-ի հետ: Համաձայն հաղորդագրության՝ նրա տանը հայտնաբերվել են փաստաթղթեր եւ լրտեսական սարքավորումներ:
Նրա տիկինը նույնպես դատապարտվել է 15 տարվա ազատազրկման լրտեսական գործունեության մեջ մասնակցելու համար:
Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները հայտնաբերել եւ ոչնչացրել են հսկայական կիբեր ցանց, որը ստեղծվել էր ԿՀՎ-ի կողմից Իրանին եւ Իրանի հարեւան երկրներին լրտեսելու համար: Նրա խոսքով՝ Թեհրանը ներկայացրել էր իր դաշնակիցներին ԿՀՎ-ի կիբեր ցանցի մասին տեղեկատվություն, ինչը եւս հանգեցրել էր ցանցի անդամների ձերբակալմանն ու այդ երկրներում դրա հնարավոր ոչնչացմանը: