Բորիս Ջոնսոնը Մեյի աթոռը տիրելու մրցավազքի առաջատարն է
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը տեղական խորհուրդների աջակցությամբ 22 տոկոսով առաջ է անցել մրցակից Ջերեմի Հանթից: Այս մասին հաղորդում է The Sunday Telegraph-ը՝ նշելով հարցման արդյունքները:
Ըստ թերթի, խոսքը տեղական խորհուրդների պատգամավորների աջակցության մասին է, որոնք Կոնսերվատիվ կուսակցության անդամներ են:
Ինչպես նշվեց, հարցվածների 61%-ը պատրաստ է քվեարկել Բորիս Ջոնսոնի օգտին:
Միևնույն ժամանակ հարցվածների 88%-ը վստահ է, որ հաղթելու է Ջոնսոնը։