Ստամբուլում հայ կնոջ են սպանել
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում երեկ երեկոյան սպանել են ազգությամբ հայ 84-ամյա Մարիսսա Քյուչուքին: Անհայտ անձինք մտել են նրա տուն և դանակի 7 հարված հասցրել կնոջ կոկորդին: Երբ նրա որդի' Զատիկ Քյուչուքը, աշխատանքից տուն է վերադարձել, մորը գտել է մահացած: Անմիջապես ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն, ովքեր էլ արձանագրել են տիկնոջ մահը: Վերջին անգամ կնոջը տեսել էին հարևանները ցերեկը ժամը 15:30-ի սահմաններում, երբ կինը խանութից վերադառնում էր տուն: Այժմ ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում գտնելու հանցագործներին: