Իրանն ուժեղացրել է կիբեր հարձակումները ԱՄՆ-ի դեմ. AP
Իրանն ուժեղացրել է ԱՄՆ կառավարության և ենթակառուցվածքների դեմ կիբեր հարձակումները: Հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ «իրանական հաքերները» սկսել են ակտիվորեն «ֆիշինգ-նամակներ» ուղարկել ԱՄՆ պետական մարմիններին:
Ինչպես նշվեց, հաքերները նման նամակներ հղում են նաև ԱՄՆ նավթային և գազային արդյունաբերության աշխատողներին:
Առայժմ հայտնի չէ՝ հաքերները կարողացե՞լ են հասնել գաղտնի տեղեկատվությանը: