Թրամփը հետաձգել է անօրինական ներգաղթյալների արտաքսումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատների խնդրանքով 2 շաբաթով հետաձգել է անօրինական ներգաղթյալների արտաքսումը:
«Դեմոկրատների խնդրանքով 2 շաբաթով հետաձգել եմ անօրինական ներգաղթյալների արտաքսման գործընթացը, որպեսզի տեսնենք, թե արդյոք դեմոկրատներն ու հանրապետականները կկարողանան միավորվել եւ մշակել հարավային սահմանին ապաստանի խնդրի լուծմումը: Եթե ոչ, ապա արտաքսումը կսկսվի»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Ավելի վաղ նա հայտնել էր գործընթացի մեկնարկի մասին: Ընդ որում, մի շարք խոշոր քաղաքներ կտրականապես հրաժարվել էին աջակցել երկրի իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանությանը՝ անօրինական ներգաղթյալների արտաքսման գործընթացում: