Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ կսահմանենք երկուշաբթի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Twitter-ում հայտնել է, որ ԱՄՆ-ը երկուշաբթի Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ կսահմանի:
«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Օբամայի սարսափելի ծրագրի պատճառով նրանք արդեն դրա ճանապարհին են: Մենք հավելյալ լուրջ պատժամիջոցներ կսահմանենք Իրանի դեմ երկուշաբթի: Ես անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ…պատժամիջոցները կհանվեն, եւ Իրանը կրկին արդյունավետ եւ զարգացող երկիր կդառնա: Որքան շուտ, այնքան լավ»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ երկիրն արագացրել է հարստացված ուրանի արդյունահանումը, եւ 10 օրում դրա պաշարը կգերազանցի 300 կիլոգրամանոց շեմը:
«Մենք կանցնենք ուրանի պաշարների 300 կլիոգրամանոց շեմը 10 օրում,- ասել է նա՝ ընդգծելով, որ կբարձրանա նաեւ մինչեւ 3.67 տոկոս մաքրության ուրանի հարստացման տեմպը։