Մերկելը կոչ է արել քաղաքական լուծում գտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ համաշխարհային հանրությունը պետք է լրջորեն աշխատի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ճգնաժամի խաղաղ լուծման համար: Այս մասին նա հայտարարել է շաբաթ Դորտմունդում, հաղորդում է DPA-ն:
«Ես կարծում եմ, որ դա չպետք է միայն հույս լինի, այստեղ պետք է ամենայն լրջությամբ աշխատել: Իմ կարծիքով, դա քաղաքական որոշում պետք է լինի», - ասել է Մերկելը:
Նրա խոսքով, Իրանի թեման կքննարկվի նաեւ Օսակա քաղաքում կայանալիք առաջիկա G-20 գագաթնաժողովին առնվազն երկկողմ բանակցությունների ընթացքում: Կանցլերը նշել է, որ նա վստահ է հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու անհրաժեշտությունում:
Միաժամանակ Մերկելը դեմ է արտահայտվել միջազգային քաղաքականությունում միակողմանի քայլերի դեմ:
«Անվստահությունն անգամ հայտարարվել է որպես կառավարական քաղաքականություն: Առանց վստահության՝ որպես հիմք, միջազգային քաղաքականությունը չի կարող աշխատել», - կարծում է նա: