Մերձավոր Արևելքի հարցերով Բրիտանիայի փոխնախարարը կայցելի Իրան
Մերձավոր Արևելքի հարցերով փոխնախարար Էնդրյու Մարիսոնը հունիսի 23-ին «ազնիվ և կառուցողական» բանակցությունների նպատակով կայցելի Իրան, հաղորդում է Tassnim- ը` վկայակոչելով Լոնդոնի հայտարարությանը:
«Բարձր լարվածության և միջուկային գործարքի ապագայի համար վճռորոշ ժամանակաշրջանում այս այցը հնարավորություն է Իրանի կառավարության հետ հետագա բաց, անզնիվ և կառուցողական համաձայնության համար», - Reuters գործակալությունը մեջբերել է երկրի ԱԳՆ հայտարարությունը:
Հայտարարությունում նաև նշվում է, որ Մարիսոնը տարածաշրջանում անհապաղ դեէսկալացիայի կոչ կանի և կհնչեցնի հարցեր, որոնք վերաբերում են «Իրանի՝ միջուկային գործարքի պայմանները դադարել կատարելու պառնալիքի հետ», որին Մեծ Բրիտանիան լիովին հավատարիմ է մնում: