Դոնալդ Թրամփը սպառնացել է բանտարկել Times-ի լուսանկարչին Կիմ Չեն Ընի նամակը լուսանկարելու համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է բանտարկել Times պարբերականի լուսանկարչին, քանի որ վերջինս լուսանկարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակը, հաղորդում է BBC News-ը:
Ըստ Times-ի ձայնագրության վերծանման՝ Թրամփը քննադատել է պարբերականի լուսանկարչին Օվալաձեւ սենյակում նամակը լուսանկարելու համար չնկարելու մասին մամուլի քարտուղար Սառա Սանդերսի նախազգուշացումից հետո:
Պարբերականի հետ հարցազրույցը շարունակվել է, սակայն արդեն ավելի լարված մթնոլորտում, երբ հարցը վերաբերել է հատուկ դատախազ Մյուլերի հետաքննությանը:
«Դրա փոխարեն դուք կարող են հայտնվել բանտում»,-անսպասելիորեն հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:
Նշվում է, որ նախագահի հետ պարբերականի հարցազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի՝ նախքան Ֆլորիդայում նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին հայտարարելը:
Ինչպես նշում է BBC News-ը, հարցազրույցի ժամանակ նախագահը մի քանի անգամ խնդրել է անջատել ձայնագրիչը: Այնուհետեւ ցույց է տվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի նամակը:
«Ահա նամակը: Այժմ ես պատրաստվում եմ ցույց տալ ձեզ այս նամակը: Եւ այսպես, այն գրվել է Կիմ Չեն Ընի կողմից: Ինձ երեկ են փոխանցել նամակը: Այն ձեռագիր է»,-ասել է նախագահը՝ ցույց տալով նամակը:
Ընդ որում՝ հաղորդվում է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել էր լրագրողներին. «Դուք չեք կարող լուսանկարել այն, ներեցեք»: Երբ լուսանկարիչն այնուամենայնիվ արել է դա, նախագահը բացականչել է. «Ի՞նչ էր դա», իսկ ավելի ուշ՝ հարցազրույցի ընթացքում սպառնացել էր բանտարկել:
Այնուհետեւ լրագրողը հարցրել էր. «Ներեցեք, պարոն նախագահ, դուք սպառնում եք ինձ բանտարկե՞լ»:
«Դե ինչ, ես ասել եմ ձեզ հետեւյալը: Ես ասել եմ Ձեզ, որ դուք կարող եք նայել, սակայն չձայնագրել: Դա չի նշանակում, որ Դուք պետք է պարզեք Ձեր լուսանկարչական սարքն ու նկարեք: Պա՞րզ է»,-պատասխանել է Դոնալդ Թրամփը: