Մենք պատրաստ էինք վրեժ լուծել, սակայն 150 մարդու սպանությունն անհամաչափ պատասխան է. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի նկատմամբ ավիահարվածքները դրանք սկսելուց 10 րոպե առաջ, քանի որ 150 մարդու սպանությունն անհամաչափ պատասխան է խոցված ամերիկյան դրոնի դիմաց, գրում է The Guardian-ը՝ հղում անելով Ամերիկայի նախագահի թվիթերյան գրառմանը:
«Մենք շատ զայրացել էինք եւ պատրաստ էին վրեժ լուծել անցյալ գիշեր երեք տարբեր թիրախներից, երբ ես հարցրի՝ քանի մարդ կզոհվի: Գեներալը պատասխանը 150 էր: Հարածից 10 րոպե առաջ ես հետ էի կանգնեցրել նրան: Դա համարժեք չէ խոցված անօդաչու թռչող սարքի դիմաց»,-գրել է Դոնալդ Թրամփը:
«Ես չեմ շտապում, մեր ԶՈՒ-ն թարմացված է եւ պատրաստ, եւ, անշուշտ, լավագույնն է աշխարհում: Պատժամիջոցները խիստ են, իսկ անցած գիշեր համալրվել են նորերով: Իրանը ԵՐԲԵՔ չի կարողանա ունենալ միջուկային զենք ո′չ ԱՄՆ-ի, ո′չ ԱՇԽԱՐՀԻ դեմ»,-գրել է Դոնալդ Թրամփը: