Հայաստանում կանցկացվի «Fashion Forum Yerevan 2019» միջոցառումը
Հունիսի 25-ից 29-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի «Fashion Forum Yerevan 2019» միջոցառումը: Այն կհամախմբի ավելի քան 15 նորաձևության ոլորտի ներկայացուցիչների, փորձագետների, դիզայներների, ազդեցիկ մարդկանց, լուսանկարիչների և ոճաբանների՝ քննարկումների և միջազգային լավագույն փորձի փոխանակման նպատակով:
Ֆորումը նպատակ ունի առաջիկայում զարգացնել Հայաստանի նորաձևության ոլորտը և աջակցել տեղական հատվածի ներկայացուցիչներին մուտք գործել համաշխարհային նորաձևության ասպարեզ:
Միջոցառումը կազմակերպվում է «EU4Business» («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության «SMEDA» («Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում») ծրագրի աջակցությամբ: