Ամերիկուհին սպանել է ընկերուհուն, որպեսզի լուսանկարի համար 9 մլն դոլար ստանա
19-ամյա Սինտիա Հոֆֆմանը մահացած է գտնվել Ալյասկայում Տանդերբերդի ջրվեժի մոտակայքում, հաղորդում է Americaru-ն:
Հոֆֆմանը մահացել է հունիսի 2-ին գլխի շրջանում ստացած կրակոցի հետևանքով: Նրա մարմինը նետել են ջրվեժի մոտ գտնվող գետը: Աղջկա սպանության մեջ մեղադրում են նրա ընկերուհուն: Պարզվել է, որ նրա ընկերուհին՝ Դենալի Բրեմերը, կազմակերպել է նրա սպանությունն այն բանից հետո, երբ համացանցում մի տղամարդ իրեն 9 մլն դոլար է խոստացել սպանության լուսանկարի համար: Ձերբակալվել է ևս 4 մարդ սպանությանը մասնակից լինելու համար:
Տղամարդը սոցցանցերում կեղծ էջ է բացել՝ ներկայանալով որպես միլիարդատեր Կանզասից: Հենց նա է Բրեմերին դրդել Ալյասկայում սպանությունների և բռնությունների: Բրեմերը նրան ուղարկել է սպանության լուսանկարն ու տեսանյութը Snapchat-ի միջոցով: