Թրամփը սպառնում է վետո դնել սաուդցիներին զենքի վաճառքի արգելքի մասին բանաձեւի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է վետո դնել սաուդցիներին զենքի վաճառքի արգելքի մասին Կոնգրեսում ներկայացված բանաձեւի վրա, հաղորդում է AP-ը:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ օրինագծերը «ազգանշան են այն մասին, որ Միացյալ Նահանգները հրաժարվում են իր գործընկերներից եւ դաշնակիցներից այն պահին, երբ իր համար սպառնալիքներն աճում են»:
Զենքի վաճառքի արգելքի մասին բանաձեւերը պետք է ներկայացվեն Սենատի լսումներում, սակայն օրինագծերը, ամենայն հավանականությամբ, չեն ապահովի ձայների բավարար քանակ՝ Թրամփի վետոյի հաղթահարման համար:
Նշենք, որ 8 մլրդ դոլարի չափով զենքի վաճառքի գործարքը, որը կնքվել էր մայիսին, ներառում է զինամթերքներ, ռումբեր եւ ինքնաթիռների սպասարկման աջակցություն: