Թուրքիայում հայկական եկեղեցու ճակատագիրը
1983 թվականին Թուրքիայի կառավարության կողմից առգրաված Դիարբեքիրի հայ Բողոքականների եկեղեցին վերադարձնելու համար հայ համայնքի ներկայացուցիչները դիմում են ներկայացրել. գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Դիմումը ներկայացրել է Տիգրանակերտի բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Ահմեթ Գուվեները, ով իր տված հարցազրույցում նշել է, որ եկեղեցին 100-130 տարվա պատմություն ունի։
«Այդ եկեղեցին այժմ 100-ից ավելի հետևորդներ ունի, սակայն 1983 թվականին փակվել է՝ հետևորդներ չունենալու պատճառաբանությամբ։ 14 տարի առաջ դիմեցինք, սակայն այն չվերադարձվեց։ Մենք ցանկանում էինք հետ ստանալ և վերանորոգել այն։ Այդ ժամանակ տանիքը քանդվել էր, այնտեղ հավ էին պահում, ներսում շուն էին կապել»,-ասել է Գյուվեները։
Նա հիշեցրել է, որ թուրքական կառավարությունը խոսում է կրոնական և էթնիկ փոքրամասնություններին հնարավորություններ տալու մասին և նշել, որ իրենց խնդրանքն է, որ իրենք էլ աղոթելու տեղ ունենան։