Արձանագրվել է կիբեր հարձակում Պուտինի հետ ուղիղ կապի հավելվածի վրա
Ddos հարձակում է արձանագրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապի հավելվածի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այն հաջողվել է կասեցնել: Հարձակման պատճառով զանգերի հետ կապված խնդիրներ են եղել:
Այսօր՝ հունիսի 20-ին Պուտինի հետ ուղիղ կապ է անցկացվում, ով պատասխնում է իր երկրի քաղաքացիների բազմաթիվ հարցերին: