Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ կհանդիպի G20 գագաթնաժողովում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ճապոնիայում տեղի ունենալիք G20 գագաթնաժողովում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Reuters-ը:
Fox News-ի հետ հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ հանդիպումներ կանցկացնի Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
«Ես ցանկանում եմ Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթել և կարծում եմ, որ կհարթենք»,- ասել է նա: