Համացանցում հայտնվել է Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը (տեսանյութ)
ՌԵՆ ՏՎ հեռուստաալքիը հրապարակել է Մոսկվայում մետրոյի «Էլեկտրազավոդսկայա» կայարանի մոտ զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը, հաղորդում է Lenta.ru-ն:
Ավելի ուշ տեսանյութը հայտնվել է նաեւ Youtube-ում:
Կադրերում երեւում է, որ մարդիկ կռվում են անմիջապես երթեւեկելի մասում:
Նրանց մի մասը իջնում է մետրո: Ինչ որ մի պահի ծեծկռտուքի մասնակիցներից մեկը սայթաքում եւ ընկնում է: Նրա վրա է հասնում միանգամից չորս մարդ եւ ոտքերով ծեծում: Հետո քարշ են տալիս ճանապարհով եւ նորից ծեծում:
Ավելի վաղ հունիսի 19-ին հաղորդվում էր Մոսկվայում մետրոյի «Էլեկտրազավոդսկայա» կայարանի մոտ զանգվածային ծեծկռտուքի մասին: Նախնական տեղեկատվությամբ՝ ծեծկռտուքի մասնակցիներից մեկը մահացել է, եւս երեքը վիրավորվել են: Ներկայումս պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: