Թրամփը պաշտոնապես հայտարարել է պաշտոնավարման երկրորդ ժամկետում առաջադրվելու մտադրության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ 2020-ի նախագահական ընտրություններում մտադիր է առաջադրվել պաշտոնավարման երկրորդ ժամկետում, հաղորդում է The Washington Post-ը։
Նշվում է, որ նախագահն այդ հայտարարությամբ հանդես է եկել Օրլանդոյում, իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։
«Այսօր կանգնած եմ ձեր առջև, որպեսզի պաշտոնապես մեկնարկեմ նախագահական աթոռի համար պայքարի իմ քարոզարշավը»,-ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ իրեն և իր թիմին հաջողվել է դա անել 2016-ին, և նրանք կկարողանան դա կրկին անել։