Կրճատվել է Մեյի պաշտոնին հավակնողների թիվը
Թերեզա Մեյի պաշտոնին հավակնողների թիվը կրճատվել է և հասել հինգի, հաղորդում է Reuters-ը:
Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար մրցավազքից դուրս է մնացել Brexit-ի գործերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը:
Երկրորդ փուլում առաջատարը նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է:
Նախորդ փուլում Բրիտանիայի վարչապետի և պահպանողական կուսակցության առաջնորդի պոստի մրցավազքից երեք թեկնածու է դուրս մնացել:
Ավելի վաղ պաշտոնին 10 մարդ է հավակնել: